Դիմակ կրելու պահանջը սեփական ավտոմեքենայում, բացօթյա որոշ հանրային տարածքներում կհանվի. Տիգրան Ավինյան

Առաջիկայում կվերանայվեն որոշ վայրերում դիմակի կրման պարտադիր պայմանները: Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց պարետ Տիգրան Ավինյանը:

«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, փոխարենը պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման պայմանները։ Վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում, օրինակ՝ բնության գրկում, անտառում, դիմակ կրելու պահանջը», — ասաց նա։

ՀՀ պարետը նշեց, որ բացօթյա վայրերում, հակահամաճարակային որոշակի կանոնների պահպանմամբ, կթույլատրվի երգիչների և երաժիշտների գործունեությունը: «Ինչ վերաբերում է ընտանեկան միջոցառումներին, հարսանիքներին, ծնունդներին, կնունքներին, թույլատրվելու է երաժիշտների և երգիչների մասնակցությունը նմանատիպ բացօթյա միջոցառումներին: Այսինքն՝ փակ տարածքներում դեռ գործելու են սահմանափակումները»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ համերգների պարագայում ևս բացօթյա տարածքներում թույլատրվելու է երաժշտության ոլորտի ներկայացուցիչների գործունեությունը՝ որոշակի կանոնների պահպանմամբ: Նա հավելեց, որ այդ որոշումները լինելու են մոտակա օրերին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դիմակ կրելու պահանջը սեփական ավտոմեքենայում, բացօթյա որոշ հանրային տարածքներում կհանվի. Տիգրան Ավինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*