Դմիտրի Պեսկով. Անկարայում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի միևնույն կերպ բնութագրել

Կրեմլը Երևանում տեղի ունեցող իրադարձությունները քրեական դրսևորում է անվանել:

Այս հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կապ կա Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների միջև։

«Թուրքիայի դեպքում խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, իսկ Հայաստանի և Ղազախստանի դեպքում՝ տարբեր քրեական դրսևորումներ են»,-ասել է Դմիտրի Պեսկովը։

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հարևանների կայունության և բարգավաճման հարցում, իսկ երկրի սահմանների անվտանգությունն ապահովված է պատշաճ կերպով։

Նրա խոսքեով՝ դժվար թե կարելի է միևնույն կերպ գնահատել Ռուսաստանի սահմաններին տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները:

«Անշուշտ, մեր սահմաններին նման տուրբուլենտությունը մտահոգություն է առաջացնում: Անկասկած, դա ստիպում է չափազանց ուշադիր հետևել իրավիճակին, վերլուծել այն: Երկրի անվտանգությունն անկասկած ապահովվում է պատշաճ մակարդակով»,- նշել է մամուլի քարտուղարը:

Պեսկովի խոսքերով՝ հաշվի առնելով ստացվող տեղեկատվությունը կիրառվում են անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել։

Հայաստանում կիրակի օրը մի քանի զինված անձ պատանդներ  են վերցրել ոստիկանության շենքում, իսկ Ղազախստանում երկուշաբթի օրը անհայտ անձինք հարձակվել են Ալմաթիում ներքին գործերի նախարարության բաժնի վրա:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դմիտրի Պեսկով. Անկարայում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի միևնույն կերպ բնութագրել"

Leave a comment

Your email address will not be published.


*