Դու ուշացումն ես իմ երջանկության

Դու ուշացումն ես իմ երջանկության
Ու իմ փրկության սահմանումն ես դու:
Դու մոռացումն ես իմ անէության
Ու իմ մենության ազատումն ես դու…

Ու ես չգիտեմ՝ ե՞ս եմ մեղավոր,
Որ կորուստներից արդեն տագնապած՝
Արդարացնում եմ լռությունը իմ…
Թուլությունը իմ…
Թե՞ դու ինքդ ես փորձում անտեսել
Չասված բառերիդ այն ծանրությունը,
Որը մատնում է էությունը քո…
Թուլությունը քո…

Դու ուշացումն ես իմ երջանկության
Ու իմ փրկության սահմանումն ես դու:
Դու մոռացումն ես իմ անէության
Ու իմ մենության ազատումն ես դու…

Նորիկ Հերգնյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դու ուշացումն ես իմ երջանկության"

Leave a comment

Your email address will not be published.


*