ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստվում է առաջիկայում այցելել տարածաշրջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շնայնմայերը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Հղում անելով ԵԱՀԿ մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությանը, նշվում է, որ Վ. Շտայնմայերը նախօրեին Բեռլինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

«Շտայնմայերն ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում վերջերս գրանցված բարելավումը: Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի կայունությունն ու վերադարձը քաղաքական բանակցություններին անփոխարինելի են: Քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերն, ինչպես նաև Վալտեր Շտայնմայերի առաջիկա տարածաշրջանային այցի հետ կապված հարցեր»,- նշված է ԵԱՀԿ մամուլի գրասենյակի հայտարարության մեջ:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստվում է առաջիկայում այցելել տարածաշրջան"

Leave a comment

Your email address will not be published.


*