ԵԱՏՄ-ից ներմուծվող և պետությանը հանձնվող ապրանքները կազատվեն հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն՝ 74 ձայնով ընդունվեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացրած ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը:

Փոխնախարարը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում, ընդունվել են պատգամավորների առաջարկները, որոնցից մեկը՝ նախագծով կարգավորել նաև մինչ օրենքի ուժի մեջ մտնելը ներմուծված ապրանքների համար արդեն իսկ վճարված արժեքի հարկի գումարները չվերաձևակերպելու առաջարկն է:

Փոխնախարարը ներկայացրել էր, որ նախագծով առաջարկվում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող  հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ և գործընթացը լինի օպերատիվ: Նախագծի նպատակն է, որ աջակցությունը հասցեական և արդյունավետ դարձնեն, իսկ ապրանքների ցանկը կսահմանվի:

Արման Պողոսյանն ասաց, որ խոսքը վերաբերում է միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներին, իսկ երբ ներմուծումը կատարվում է ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից, ապա նա ասաց, որ այստեղ կա կիրառական և արդյունավետ միջոց այդ ապրանքները հարկերից ազատելու համար ներմուծողը կարող է հրաժարվել՝ հօգուտ պետության:

Ինչ վերաբերում է նախկինում արդեն ապրանքներ բերած և հարկեր վճարած ապրանքներին, Արման Պողոսյանն ասաց, որ այդ կազմակերպությունները ոչ թե հետ կստանան հարկերը, այլ կծախսագրվեն, այսինքն՝ կմիացնեն իրենց ապրանքների ձեռքբերման ծախսերին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԵԱՏՄ-ից ներմուծվող և պետությանը հանձնվող ապրանքները կազատվեն հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը"

Leave a comment

Your email address will not be published.


*