Եթե ԵՄ-ն չչեղարկի վիզային ռեժիմը, Եվրոպայում ներգաղթյալների հարցով լուրջ խնդիրներ կլինեն. Յըլդըրըմ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Եվրամիության միջև սպասվող վիզային ռեժիմի չեղարկման թեմային։

 

Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է, և իրենք ակնկալում են, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ վիզային ռեժիմը կչեղարկի հոկտեմբերի կեսին:
«Հակառակ պարագայում անօրինական ներգաղթյալների խնդիրը լուրջ անհանգստություն կդառնա ԵՄ երկրների համար: ԵՄ-ն պետք է սա գիտակցի որոշում կայացնելուց առաջ»,- ասել է Յըլդըրըմը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ իրենք հետ չեն ընդունի Թուրքիայի տարածքով Եվրոպա անցած սիրիացի փախստականներին, եթե Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմը մինչև հոկտեմբերի կես չչեղարկվի:

 

Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու փախստականների հարցը։  Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Եթե ԵՄ-ն չչեղարկի վիզային ռեժիմը, Եվրոպայում ներգաղթյալների հարցով լուրջ խնդիրներ կլինեն. Յըլդըրըմ"

Leave a comment

Your email address will not be published.


*