Եթե ՀՀ-ն դիմի կազմակերպության օգնությանը, այն կտրամադրի անհրաժեշտ օգնություն. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե ՀՀ-ն դիմի կազմակերպության օգնությանն Ադրբեջանի հետ սահմանին միջադեպերի հետ կապված, կազմակերպությունը կտրամադրի անհրաժեշտ օգնություն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը միշտ գտնվում է ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի հակամարտության վերաբերյալ, դա մեկ անգամ չէ, որ եղել է»,- հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը:

Զասի խոսքով` ՀԱՊԿ-ը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և տեսնում է խնդրի լուծման միայն քաղաքական ճանապարհ:

Գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերին, եթե Հայաստանը դիմի կազմակերպության օգնությանը, կառույցը կհայտնի իր դիրքորոշումն ու կտրամադրի համապատասխան օգնություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Եթե ՀՀ-ն դիմի կազմակերպության օգնությանը, այն կտրամադրի անհրաժեշտ օգնություն. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար"

Leave a comment

Your email address will not be published.


*