ԵԽ-ն ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները

Եվրախորհրդարանը հուլիս 6-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել է բանաձեւ Թուրքիայի վերաբերյալ, որը Եվրամիության երկրներին եւ Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ դադարեցնելու Անկարայի հետ բանակցությունները ԵՄ-ին երկրի միանալու շուրջը, եթե վերջինիս իշխանությունները պատշաճ փոփոխություններ չմտցնեն սահմանադրական բարեփոխման մեջ։

Բանաձևի օգտին քվեարկել է 477 պատգամավոր, դեմ՝ 64-ը:

«(Եվրախորհրդարանը) հանձնաժողովին և անդամ պետություններին կոչ է անում բանակցությունների շրջանակներին համապատասխան առանց հապաղելու դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները, եթե սահմանադրական բարեփոխման փաթեթն իրագործվի առանց փոփոխությունների»,- ասված է բանաձևում:

Նշվում է նաև, որ Սահմանադրության՝ առաջադրված ուղղումները չեն համապատասխանում իշխանությունների բաժանման հիմնարար սկզբունքներին, չեն ապահովում բավականաչափ կասեցումներ և հակակշիռներ, ինչպես նաև չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԵԽ-ն ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները"

Leave a comment

Your email address will not be published.


*