ԵՄ երկրները միասնական դիրքորոշում ունեն Իրանի հետ միջուկային գործարքի հարցում

ԵՄ անդամ պետությունները միևնույն դիրքորոշումն ունեն Իրանի հետ միջուկային գործարքի հարցով: Այդ մասին ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Նիլս Անենը Վարշավայում Մերձավոր Արևելքի հարցով համաժողովի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:

«Եվրոպան բաժանված չէ Իրանի հարցում: Ես այդ հարցում որևէ կասկած չունեմ»,-ասել է Անենը:

Նա նշել է, որ ԵՄ պետությունները հավատարիմ են իրանական ատոմի հարցով միջազգային համաձայնագրին, որից ԱՄՆ-ը դուրս է եկել:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԵՄ երկրները միասնական դիրքորոշում ունեն Իրանի հետ միջուկային գործարքի հարցում"

Leave a comment

Your email address will not be published.


*