«Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Փարիզի այցեքարտը համարվող Էյֆելյան աշտարակը փակվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ֆրանսիայի արհմիությունների գործադուլի պատճառով:

«Ազգային գործադուլի պատճառով ես այսօր փակ եմ»,-ասված է աշտարակի Twitter-ի էջում:

Նշված է, որ աշտարակի շուրջը գտնվող հրապարակը բաց է այցելության համար:

Ֆրանսիայում համազգային գործադուլը սկսվել է այսօր, ինչի հետևանքով խախտվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվել է մետրոյի 11 ճյուղ:

Գործադուլի պատճառ են դարձել կառավարության ծրագրերը՝ 2025 թվականից 42 կենսաթոշակային ռեժիմները չեղարկելու մասին, որոնց շնորհիվ աշխատավորների որոշ շրջանակ կկարողանա ավելի վաղ գնալ թոշակի և միաժամանակ կստանա ավելի մեծ գումար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը"

Leave a comment

Your email address will not be published.


*