Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 14-ից հունիսի 5-ը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին մասնակցելու Եվրոպայի օրվա հանրային միջոցառումներին: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Հայաստանի 5 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:

Եվրոպայի օրը կմեկնարկի Վանաձորում մայիսի 14-ին: Գյումրին կհյուրընկալի Եվրոպայի օրվա միջոցառումները մայիսի 15-ին, Գավառը՝ մայիսի 18-ին, Գորիսը՝ մայիսի 21-ին, Կապանը՝ մայիսի 22-ին, իսկ Երևանը՝ մայիսի 17-ից հունիսի 5-ը:

Մայիսի 15-ին Եվրոպայի օրվա տոնական միջոցառումներ կանցկացվեն Գյումրիի Թատերական հրապարակում ժամը 18:30-ին: Ներկաներին կողջունի և Եվրոպայի օրվա առթիվ կշնորհավորի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա համերգին ելույթ կունենան Սրբուհի Սարգսյանը և Allusion band-ը, Նարե Գևորգյանը և դիջեյ Էլֆը:

Այս տարի ներկաները կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու Եվրոպական միության պատվիրակության կողմից անցկացվող վիկտորինային, իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին ու ստանալու հիանալի մրցանակներ: Նա, ով կլինի ամենաարագը և ճիշտ կպատասխանի բոլոր հարցերին, կստանա գլխավոր մրցանակը՝ ԱրմԹաբ: Մրցանակներ կստանան նաև երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնող մասնակիցները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Եվրոպայի օրվա տոնակատարությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 14-ից հունիսի 5-ը"

Leave a comment

Your email address will not be published.


*