Երեւանյան շենքի պատշգամբի պատը փլուզվել է. բեկորներն ընկել են կանանց վրա

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 16-ին, ժամը 15:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբի պատը (մոտ 3 քմ), բեկորներն ընկել են բնակիչներ Ռիմա Կ.-ի (ծնված 1938 թ.) եւ Էլիզա Ա.-ի (ծնված 1952 թ.) վրա: Շտապօգնության աշխատակիցները զննել են քաղաքացիներին. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երեւանյան շենքի պատշգամբի պատը փլուզվել է. բեկորներն ընկել են կանանց վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*