Երջանիկ զույգերին հատուկ 3 կարևոր ունակություն

Երջանիկ զույգերը տիրապետում են երեք կարևոր ունակության, որոնց կիրառումը խորհուրդ է տրվում յուրաքանչյուրին։

Սրտակցություն

Սրա տակ հասկանում ենք ձեզ ուրիշ մարդու տեղը դնելու ունակությունը, հասկանալ նրա տեսակետը, զգացմունքային վիճակը: Միաժամանակ սրտակցությունը ենթադրում է ճիշտ և զգուշորեն ցույց տալ, որ տեղյակ եք ձեր կեսի հոգեկան վիճակի մասին, միայն այս պարագայում օգուտ կլինի:

Շատ հարաբերություններում այս կարողությունը բացակայում է, քանի որ զույգերը խորապես համոզված են, որ նրանք գիտեն, թե ինչ է մտածում կամ զգում իրենց կեսը: Սակայն բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել այս համոզմունքի սխալ լինելը: Իրականում մենք այնքան էլ լավ հոգեբաններ չենք, ինչպես կարծում ենք, և հաճախ սխալվում ենք մեր ենթադրություններում:

Ինչպե՞ս զարգացնել այդ զգացողությունը և օգտագործել այն ի օգուտ հարաբերությունների։

Յուրաքանչյուր բարդ իրավիճակում փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, որ դուք դուք չեք, այլ ձեր մտերիմ մարդը: Դուք պետք է զգաք շրջապատող աշխարհն այնպես, ինչպես նա, պատկերացնեք իրականությունը այնպես, ինչպես նա: Դուք պետք է հասկանաք նրա առաջնահերթությունները, սպասումները, համոզմունքները և անհանգստությունները: Միայն դրանից հետո փորձեք գնահատել տվյալ խնդիրը, որը ծագել է ձեր հարաբերություններում:

Սրտակցությունը շատ կարևոր է հարաբերությունների մեջ, սակայն այն կապված է հաջորդ ունակության հետ…

600x580

Զգացմունքային ըմբռնում

Այն իրավիճակում, երբ ձեր կեսը բարկանում է ձեր վրա, վերջինը, ինչ ձեր մտքին կարող է գալ՝ կրակի վրա յուղ լցնելն է հայտարարելով, որ նա ունի բոլոր իրավունքները զգալ այնպես, ինչպես ինքն է զգում: Սակայն իրականում այպիսի հայտարարությունն ավելի բուռն ջղայնություն առաջացնելու փախարեն հանգստացնում և բերում է հարաբերությունների կարգավորման: Որտեղի՞ց այսպիսի առեղծվածային արդյունք։

Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Զգացմունքային ըմբռնումն այն է, ինչին ձգտում ենք յուրաքանչյուրս: Երբ մենք նեղված, բարկացած, հիասթափված ենք, ցանկանում ենք տեսնել սիրած մարդու կողմից ըմբռնում: Այն զգացողությունը, որ մենք միայնակ չենք մեր ապրումներում՝ թեթևության զգացողություն է պարգևում և բացասական զգացմունքները կամաց-կամաց անցնում են: Այդ պատճառով զգացմունքային ըմբռնումը, նամանավանդ վեճերի ժամանակ, հանգստացնում է իրավիճակը: Վերը նշվածներին նաև ավելանում է երրորդ, ոչ պակաս կարևոր ունակությունը…

600x580

Ուշադրություն և քաղաքավարություն

Զույգերի մեծամասնությունը թերագնահատում են ուշադրության և քաղաքավարության փոքր դրսևորումները, որոնք տրամադրություն և աշխուժություն են հաղորդում հարաբերություններին: Շատ դեպքերում հասարակ բացիկը, ծաղիկների փոքր փունջը, ջերմ խոսքը, գրկախառնությունը կարող են դառնալ հարաբերությունների իրական փրկարարական օղակ:

Իհարկե ծաղկեփունջը կամ գրկախառնությունը խնդրի լուծում չեն, եթե դուք ցավ եք պատճառել ձեր սիրած մարդուն, բայց հիանալի միջոց է վերացնելու ձեր հարաբերություններում նոր սկսվող լարվածությունը, քանզի սովորաբար մեկի կողմից կոպտությունը հանգեցնում է նույնպիսի պատասխանի: Այսպիսի իրավիճակը կարելի է շտկել ուշադրության և քաղաքավարության դրսևորմամբ:

600x580

Վերը նշված ունակությունները շատ կարևոր են ջերմ և կայուն հարաբերություններ ունենալու համար: Դրանց ամուր հենքի վրա են ձևավորվում հոգատարությունը, հոգևոր և զգացմունքային կապը, վստահությունը:

Պետք չէ տխրել, եթե ձեր մոտ այդքան էլ զարգացած չեն այս ունակությունները, քանի որ դրանք առաջանում են կյանքի փորձի հետ, ինքներդ ձեր վրա աշխատանք տանելու շնորհիվ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երջանիկ զույգերին հատուկ 3 կարևոր ունակություն"

Leave a comment

Your email address will not be published.


*