Երևանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել

13.55
Երևանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել. այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Twitter-ի էջից։

12.47

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար հոկտեմբերի 5-ին Երևանից Սիրիա է մեկնել մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը, Тert.am–ը տեղեկանում է ՀՀ արտգործնախարարության թվիթերյան էջից:

Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Հիշեցնենք, որ Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել էր Սիրիա ժամանել հոկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ երկու օդանավ մարդասիրական օգնություն կտեղափոխի Սիրիա։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը վայրէջք է կատարել"

Leave a comment

Your email address will not be published.


*