Երևանի վաստակաշատ յոթ բժիշկ կանանց միամսյակի շրջանակում պարգևատրվել են

Երևանի վաստակաշատ 7 բժիշկ կանանց միամսյակի շրջանակում պարգևատրվել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի պատվավոր նախագահ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առանձնացրեց այն փաստը, որ կանայք հիմնականում աշխատում են վերականգնողական բժշկության այն հատվածում, որտեղ բուժական աշխատանքներ են իրականացվում և փորձում են վերականգնել մարդկանց առողջությունը։ Նախարարը կոչով դիմեց բոլոր կանանց՝ առողջությունը ճանաչել բացարձակ արժեք, դեմքով շրջվել դեպի առողջությունը, պահպանել այն հանուն ընտանիքների և մեր ժողովրդի։

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կազմակերպությունն ամեն տարի գարնանային տոների առթիվ գնահատում է կին բուժաշխատողներին՝ իրենց նվիրումի և համակարգում ունեցած ներդրումների համար։ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ բուժաշխատողների մեծ մասը կանայք են, և հիմնականում հենց կանանց վրա է դրված առողջապահությունը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կառույցի համատեղ ծրագրերը սկսվում են գեղեցիկ սեռին նվիրված այս միջոցառմամբ։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ պետք է առանձնացվեն, կարևորվեն ու գնահատվեն այն մարդիկ, ովքեր իրենց ուսերին են պահում առողջապահության համակարգը, գիշեր-ցերեկ գտնվում են հիվանդի կողքին, մեծագույն նվիրումով են կատարում աշխատանքը։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը, որ պարգևատրվածների թվում էր, ասաց, որ նման միջոցառումներն ավելի լավ գործելու ուժ են տալիս։ Նա նաև ավելացրեց, որ վստահված աշխատանքը չեն կարող լավագույնս կատարել առանց տղամարդ գործընկերների հետ համագործակցության։

Ծրագիրը շարունակվելու է նաև մարզերում։ Առանձնացվելու և խրախուսվելու են Հայաստանի մարզերում աշխատող բժշկուհիները նույնպես։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանի վաստակաշատ յոթ բժիշկ կանանց միամսյակի շրջանակում պարգևատրվել են"

Leave a comment

Your email address will not be published.


*