Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 3-ին՝ ժամը 08.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի նրբանցքի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել 1963 թ. ծնված Ա. Բ.-ի դին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*