Երևանում ներկայումս հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր հանրային տրանսպորտային միջոց

Այսօրվանից Երևան քաղաքում կաշխատի 150 միավոր տրանսպորտային միջոց, ինչպես նաև մասնավոր ուղևորափոխադրողներն են դուրս բերել իրենց շարժակազմը: Այս մասին կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլսիիսն հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Արդեն պարետի որոշմամբ մեր երթուղայիններում կանգնած երթեևեկելու հնարավորությունը բացակայում է, այս պահի դրությմաբ 150 միավոր շարժակազմ է դուրս բերվել, ինչպես նաև մասնավոր ուղևորափոխադրողներ նույնպես շարժակազմ են դուրս բերել: Փորձում ենք հասկանալ ,թե ինչ ողևորահոսք կունենաք մենք Երևանում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ քանի որ ընդհանուր առմամբ տարվա մեջ այն ամիսներն են հիմա, երբ ուղևորահոսքը 30 տոկոսի չափով նվազում է, հաշվի առնելով որ դպրոցները և ուսումնական հաստատությունները փակված են լինում, այս մի քանի օրվա ընթացքում երբ կհասկանան ուղևարահոսքն ինչպես է իրեն դրսևորում, նոր ինչ-որ միջոցառումներ կձեռնարկեն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանում ներկայումս հատուկ ռեժիմով աշխատում է 150 միավոր հանրային տրանսպորտային միջոց"

Leave a comment

Your email address will not be published.


*