Երևանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ 60-ամյա կինը այրվածքներով հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի 7-րդ հարկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/9 շենքի բնակարաններից մեկում երեք կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Բնակիչ Հայկանուշ Ե․-ն (ծնված 1960 թ․) ձեռքերի և գլխի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։ Փրկարարները Հայկանուշ Ե․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և դուրս բերել այն բնակարանից։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Ջերմահարվել է միջանցքի պատը (3 քմ)։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ 60-ամյա կինը այրվածքներով հոսպիտալացվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*