Երևանում տեղի կունենա ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 21-29–ը տեղի կունենա ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է«Խոսքը` հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի: «Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ` բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության: Փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևանում տեղի կունենա ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը"

Leave a comment

Your email address will not be published.


*