Երևում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք, տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում. վարչապետը՝ ֆինանսների նախարարին

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց կառավարության եկամուտներում և ծախսերում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:

«Բյուջեի ծախսային մասում փոփոխություն է նախատեսվում: Ընդհանուր առմամբ առաջարկվել է պակասեցնել բյուջեի ծախսերը 16.1 միլիարդ դրամով, որից 13 միլիարդ դրամը ԱԱՀ-ի գերավճարների վերադարձման ծախսերն են, այլ կապիտալ ծախսերի մասով՝ 1.1 միլիարդ, գազի սակագների փոփոխությունների պայմանավորված՝ 327.4 միլիոն դրամ է նվազեցումը»,- ասաց նա:

Վարդան Արամյանը ներկայացրեց, որ ԾԻԳ-երի մասով կրճատումները կազմում են 295 միլիարդ, իսկ վարչապետը նկատեց, որ 295 միլիարդ չի կարող լինել վերջին կրճատումը. «Երևում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք պարոն Արամյան, որովհետև տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը՝ միլիոնի հետ»:

Այնուհետև Վարդան Արամյանն արձագանքեց. «Ճիշտն ասած՝ ժամը 3-ին ենք գնացել տուն, պետք է հասցնեինք»:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Երևում է՝ ամբողջ գիշեր աշխատել եք, տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում. վարչապետը՝ ֆինանսների նախարարին"

Leave a comment

Your email address will not be published.


*