Զինված միջադեպից տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն. ԱՆ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից ստացիոնար բուժում ստացող 4 քաղաքացիներից կայուն ծանր է գնահատվում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների վիճակը։

Մյուս երկու հիվանդի վիճակը գնահատվում է բավարար։ Բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ցուցաբերվում է պատշաճ հոգատարություն և ուշադրություն։

Ինչ վերաբերում է տեսակցությունների թույլտվության խնդրին, ապա երբ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ներհիվանդանոցային կարգով սահմանված հատուկ ռեժիմի համաձայն դրանք սահմանափակվում են։ Դա բխում է միայն հիվանդի շահերից՝ բուժական խնդիրներից, տարբեր վարակներից զերծ մնալու նպատակով։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Զինված միջադեպից տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն. ԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*