Էյֆելյան աշտարակն աշխատակիցների գործադուլի պատճառով փակվել է

Ֆրանսիայի հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, այսօր այցելուներ չի ընդունում՝ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների դեմ աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառով, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Աշտարակի օպերատոր ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է, որ ընկերության աշխատակիցների մի մասը որոշել է մասնակցել երեքշաբթի օրվա ակցիաներին:

Աշխատանքի մնացողների թիվը բավարար չէ այցելուներին հավուր պատշաճի ընդունելու, նրանց անվտանգությունն ապահովելու համար, և այդ պատճառով էլ աշտարակը ողջ օրը փակ է լինելու:

Վերջին ամիսներին Ֆրանսիայում պարբերաբար զանգվածային գործադուլներ և աշխատանքային բարեփոխումների դեմ ակցիաներ են տեղի ունենում: Հաճախ ցույցերը բախումներով ու անկարգություններով են ուղեկցվում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Էյֆելյան աշտարակն աշխատակիցների գործադուլի պատճառով փակվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*