Էրդողանը պատրաստ է ստորագրել մահապատժի վերաբերյալ օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել, որի ժամանակ ասել է, որ «ռազմական հեղաշրջման չստացված փորձն ապացուցեց իրենց երկրի անպարտելիությունը», հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

 

Էրդողանն ընդգծել է, որ հավանություն կտա այն պահանջին, ըստ որի հեղաշրջման փորձի մասնակիցների հանդեպ պետք է մահապատիժ սահմանվի:

 

«Այսօր այստեղ ներկա են քաղաքական կուսակցությունների նախագահները, որոնցից յուրաքանչյուրը գիտի, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը պահանջում է մահապատիժ: Այս պահանջը քննարկման է դրվելու Թուրքիայի խորհրդարանում, և եթե խորհրդարանը նման որոշում կայացնի, ապա դրան հաջորդելիք գործողությունները հայտնի են: Եթե գործը հասնի որոշման հաստատմանը, ապա ես բացեիբաց հայտարարում եմ, որ կստորագրեմ մահապատժի վերաբերյալ օրենքը»,- ասել է Էրդողանը:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլ Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ «հուլիսի 15-ը թուրք ժողովրդի համար դարձավ ազգային-ազատագրական 2-րդ պատերազմը»։ Թուրք պաշտոնյայի խոսքով՝ «դա մանրէներից, ազգին խանգարող բոլոր տարրերից մաքրագործվելու օր էր»:

 

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:

 

 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Էրդողանը պատրաստ է ստորագրել մահապատժի վերաբերյալ օրենքը"

Leave a comment

Your email address will not be published.


*