Էրեբունի ՊՊԾ գնդից Էդգար Սողոմոնյանի խոսքն` ուղղված ծնողներին եւ հանրությանը

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՊՊԾ գնդում գտնվող  Էդգար Սողոմոնյանի ծնողները ներկայացրեցին, որ իրենց որդուն հավանաբար խաբեությամբ են տարել՝ մասնակցելու Էրեբունի ՊՊԾ գնդի գրավմանը, քանի որ իրենց որդին բանակ չի ծառայել, անգամ զենք չի կարող վերցնել, բացի այդ  Էդգարն ասել է, որ գնում է հանրահավաքի:

ԳԱԼԱ-ն  զրուցել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող Էդգար Սողոմոնյանի հետ.

-Էդգար Ձեր ծնողները ասուլիս են տալիս ոստիկանությունում ու հայտարարում են, որ Ձեզ խաբեությամբ են տարել ՊՊԾ գնդի տարածք.

-Ես չգիտեմ ով ինչ է ասել, ես իմ ցանկությամբ եմ եկել, որեւէ մեկն ինձ չի ստիպել, առեւանգություն էլ չկա:

-Ձեր ծնողներն ասում են, որ տանը չեք ասել՝ ուր եք գնում, եւ որ ասել եք, թե հանրահավաքի եք մասնակցելու:

-Դե դա տանն ասելու հարց չէ, դա իմ անձնական հարցն է, գալիս եմ իմ հայրենիքը պաշտպանելու համար, ու պարտադիր չի, որ ասեմ, հետո ես ոնց կարող եմ տանն ասել ուր եմ գնում:

-Ի՞նչ եք կարծում Ձեր ծնողները հոգեբանական ճնշմա՞ն են ենթարկվե՞լ, ինչու են նման բան հայտարարում:

-Ես չեմ կարող ասել. ծնող է, կարող է անհանգստանում է, բայց փոխանցեք, որ սաղ լավ է նորմալ է, ոչ մի ստիպողական բան չկա, ինձ չեն առեւանգել, ես եմ եկել իմ կամքով:

-Ինչու՞ որոշեցիք միանալ Սասնա ծռեր խմբին, ձեր ծնողներն ասում են, որ դուք ՌԴ-ում էիք ու դարձյալ պատրաստվում էիք առաջիկայում մեկնել երկրից:

-Ես իմացա, որ մեր արյուն թափած հողերը հետ են տալիս, ես էլ եկել եմ, որ օգտակար լինեմ, ոչ մի պարտադրանք չի եղել, ոչ մի ստիպողաբար բան, մեր հողերը տալիս են, ես հայ մարդ եմ, հայրենասեր տղա:

-Դուք միանու՞մ եք Սասնա ծռեր խմբի ներկայացուցիչների պահանջին, օրինակ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

-Այո

 galatv.am
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Էրեբունի ՊՊԾ գնդից Էդգար Սողոմոնյանի խոսքն` ուղղված ծնողներին եւ հանրությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*