«Թանգարանային գիշեր» Երևանում. ուր գնալ և ինչ տեսնել

Հայաստանի շուրջ 112 թանգարաններ կմասնակցեն մայիսի 21-ին սպասվող «Թանգարանային գիշեր» ծրագրին, ինչը հնարավորություն է տալիս ժամը 18:00-ից մինչեւ կեսգիշեր անվճար այցելել թանգարաններ։

Այս տարի միջոցառումն անցկացվում է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսի ներքո։

Բոլոր միջոցառումները նվիրվում են Հայաստանի անկախության   25-ամյակին։

Հայաստանի թանգարաններում ծրագրավորվում է ցուցահանդեսների, էքսկուրսիաների ու դասախոսությունների շարք։

Wnews.am-ը ներկայացնում է`որտեղ գնալ և ինչ տեսնել «Թանգարանային գիշերը»:

Մայիսի 21-ին բոլոր ցանկացողները կարող են այցելել Հայաստանի պատմության թանգարան «Ճանաչիր քո երկիրը» ցուցահանդեսին։

ա

Հայաստանի ազգային պատկերասրահում մայիսի 21-ին սպասվում է Եղիշե Թադեւոսյանի  ցուցահանդեսը, որը նվիրված է հայտի գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանի  150-ամյակին։ Նույն օրը նույն վայրում սպասվում է նաեւ Հայաստանի կամերային նվագախմբի եւ  «Նաիրի» անսամբլի համերգը։

aaa8979d1a1bff52de3ab3d5a3a179e6

Մատենադարանում մայիսի 21-ին տեղի կունենա «Մատենադարան-Գանձասար» մշակութային կենտրոնի շնորհանդեսը։

f24fb1c7cfc76803189831d463c348ee

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կներկայացնի «Ավրորայի ճանապարհը. հայերի Ցեղասպանությունն ապրած ոդիսականը» ցուցադրությունը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 21-ին սպասվում է  «Կոմիտասը եւ ժամանակակից ֆոլկլորային խնդիրները» թեմայով հանդիպում, նկարչության բաց դաս, համերգային ծրագրեր։

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանումմայիսի 21-ին տեղի կունենա «Թատրոնային տիկնիկների հետ հանդիպում» միջոցառումը։ Ի դեպ, հենց մուտք մոտ այցելուներին սպասվում է «կենդանի տիկնիկների» հետ հանդիպում։ Բացի այդ, թանգարանում տեղի կունենա շուտասելուկների մրցույթ եւ ռետրո-համերգ, որի շրջանակներում կհնչեն  60- 80-ականների հիթեր։

Erebuni

«Էրեբունի» թանգարանում մայիսի 21-ին տեղի կունենա «Կարին» անսամբլի համերգը, հին Երեւանի լուսանկարների ցուցահանդեսը, «Էրեբունի-Երեւան» ֆիլմի ցուցադրությունը։ Երեկոյան 22:0Օ-ից մինչեւ կեսգիշեր այցելուները կարող են մասնակցել Էրեբունու միջնաբերդով գիշերային շրջագայությանը։

Երեւանի պատմության թանգարանը մայիսի 21-ին կներկայացնի «Կենդանի լուսանկար» ինտերակտիվ ծրագիրը։ Նույն օրը կկայանա նաեւ  XVII-XIX դարերի նոր նմուշների ցուցադրությունը։

Արամ Խաչատուրյանի անվան տուն-թանգարանում մայիսի  21-ին այցելուները կարող են ցուցադրել իրենց նկարչական ունակություններն ու թանգարանի դահլիճում նկարել «Հնչյուններ եւ գույներ» թեմայի շուրջ։ Տուն-թանգարանում տեղի կունենա նաեւ քանդակագործ Հռիփսիմե Սիմոնյանի աշխատանքների ցուցադրությունը, որը նվիրված է նրա 100-ամյակին, բացի այդ տեղի կունենան մի քանի համերգներ։ Միջոցառումների ծրագիրը կամփոփվի Արամ Խաչատուրյանի մասին ֆիլմով։

Հովհաննես Թումանյանի թանգարանում մայիսի 21-ին ելույթ կունենա «Վահագն» անսամբլն ու Հակոբ Խալաթյանը։

20140830-museum-night-armenia_15-Hovhannes-Tumanyan-1

Մանկապատանեկան “JOY JOY” խումբը կցուցադրի տիկնիկային ներկայացում, իսկ երեկոն կամփոփվի «Ձմեռային այգու գիշեչրային գաղտնիքները» միջոցառմամբ։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը մայիսի  21-ին կցուցադրի Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայից հատվածներ։ Միջոցառման կազմակերպիչներն այցելուների համար անակնկալ են պատրաստել. ժամը իննին բոլոր այցելուներին կհյուրասիրեն տաք շոկոլադ՝ պատրաստված հայտնի կոմպոզիտորի հատուկ բաղադրատոմսով։

245684_1

Նշենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թ.՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Թանգարանային գիշեր» Երևանում. ուր գնալ և ինչ տեսնել"

Leave a comment

Your email address will not be published.


*