«Թիմ» ՍՊԸ-ն կգնի Բիլայնը․ ՏՄՊՊՀ-ն թույլատրել է գործարքը

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «Թիմ» ՍՊԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա»

Տեղեկացնում եմ, որ նախօրեին՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»:

Հիշեցնենք, որ «Թիմ» ՍՊԸ հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին Ucom ընկերությունից։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Թիմ» ՍՊԸ-ն կգնի Բիլայնը․ ՏՄՊՊՀ-ն թույլատրել է գործարքը"

Leave a comment

Your email address will not be published.


*