Թուրքական տանկային երրորդ շարասյունը պատրաստ է մտնել Սիրիա

Թուրքիան կարող է Սիրիա մտցնել տանկային երրորդ շարասյունը, եթե Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական (YPG) եւ «Դեմոկրատական միության» (PYD) ջոկատները չլքեն Եփրատի արեւմտայան ափին գտնվող Մանբիջ քաղաքը:

Այս մասին, գրում է թուրքական HaberTurk թերթը` հղում կատարելով ռազմական աղբյուրներին:

Թերթը գրում է, որ YPG-ի եւ PYD-ի մարտիկները պետք է հետեւեն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությանը, որը նրանց պարտադրում է լքել Եփրատի աջ ափը:

Սիրիացի քրդերի զինված ջոկատների հրամանատարությունը, ի պատասխան Եփրատի աջ ափից հեռանալու ԱՄՆ-ի հորդորներին, հայտարարել էր, որ իրենք չեն հեռանա Եփրատի արեւմտյան ափից, քանի որ այդ շրջանները քրդաբնակ են եւ արյուն են թափել այդ տարածքները «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներից ազատագրելու համար:

ԻՊ-ի մարտիկներից Սիրիան ազատագրելու անվան տակ Թուրքիայի զինված ուժերը օգոստոսի 24-ին «Եփրատի վահան» կոչված ռազմական գործողությամբ ներխուժել են սիրիական Ջարաբուլուս քաղաք:

Մանրամասները՝ artsakhpress.am կայքում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքական տանկային երրորդ շարասյունը պատրաստ է մտնել Սիրիա"

Leave a comment

Your email address will not be published.


*