Թուրքիայի հյուսիս-արևմուտքը մինչև երեկո փակ է լինելու քաղավիացիայի թռիչքների համար

Թուրքիայի իշխանությունները մինչև հուլիսի 16-ի տեղի ժամանակով 21:05-ը փակում են երկրի հյուսիս-արևմուտքի օդային տարածքը և, մասնավորապես, Ստամբուլի երկինքը քաղավիացիայի ինքնաթիռների թռիչքների համար, հայտնում է Russia Today-ը:

Ինչպես ТАСС-ին հայտնել է Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոս Անդրեյ Պոդելիշևը, դեռ ՌԴ քաղաքացիներից ոչ մեկ չի կարողացել թռչել Ստամբուլից:

«Դեռ ոչ մի չվերթ չի մեկնել ռուսական և ոչ մի ուղղությամբ»,- նշել է նա:

Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:

Վերջին տվյալներով՝ հեղաշրջման փորձի հետևանքով զոհերի թիվը հասել է 265-ի, ավելի քան 1000 մարդ վնասվածքներ է ստացել:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայի հյուսիս-արևմուտքը մինչև երեկո փակ է լինելու քաղավիացիայի թռիչքների համար"

Leave a comment

Your email address will not be published.


*