Թուրքիայում ազգային սուգ է հայտարարվել

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ին տեղի ունեցած և 41 մարդու կյանք խլած ահաբեկչության հետ կապված Թուրքիայում մեկօրյա ազգային սուգ է հայտարարվել:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Թուրքիայում և դրա սահմաններից դուրս թուրքական ներկայացուցչություններում հունիսի 29-ին դրոշները կխոնարհվեն:

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչականխոշոր գործողության հետևանքով կա 41 զոհ, շուրջ երկու հարյուր վիրավոր: Ահաբեկչություննիրականացրած անձինք նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա երեքմահապարտ պայթեցրել է իրեն: Որոշ տեղեկությունների համաձայն` ահաբեկչության մեջմասնակից է եղել յոթ մարդ:

Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենցունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատունծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում ազգային սուգ է հայտարարվել"

Leave a comment

Your email address will not be published.


*