Թուրքիայում զինվորական ավտոմեքենա է պայթեցվել . կան զոհեր

Թուրքիայի Շիռնաքի նահանգի Ուլուդերե քաղաքի մոտ պայթեցվել է Թուրքիայի զինված ուժերի զինվորականներ տեղափոխող ավտոմեքենա, որի հետեւանքով 5 զինծառայողներ տեղում զոհվել են, 8-ն էլ վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, նախապես դրված պայթուցիկ սարքը պայթել է զինվորական ավտոմեքենան անցնելու պահին:

Վիրավորների վիճակը ծանր է: Թուրքիայի զինված ուժերը տարածաշրջանում լայնամասշտաբ գործողություններ են սկսել ահաբեկիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ենթադրվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում զինվորական ավտոմեքենա է պայթեցվել . կան զոհեր"

Leave a comment

Your email address will not be published.


*