Թուրքիայում կալանավորել են երկու զինյալներին, ովքեր խոցել էին ռուսաստանյան Սու-24 կործանիչը

Թուրքական իշխանությունները կալանավորել են երկու զինյալներին, ովքեր 2015թ-ի նոյեմբերին խոցել էին ռուսաստանյան Սու-24 կործանիչը, հաղորդում է tvrain.ru-ն։ Այդ մասին հայտնել է թուրք  բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի վաղ Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիխ Գյոքչեքը հայտարարել էր, որ Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցել է նաեւ ռուսաստանյան օդանավը խոցած զինյալներից մեկը: Նրա խոսքերով, այդ մարդը հանդիսանում է ԱՄՆ-ում գտնվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամ:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի նոյեմբերի 24-ին ՌԴ օդուժին պատկանող Սու-24 կործանիչը խոցվել էր թուրք-սիրիական սահմանին: Կատապուլտի ենթարկված ռուսաստանցի օդաչու Օլեգ Պեշկովը սպանվել էր ներքեւից արձակված կրակահերթերից: Նրա սպանության մեջ մեղադրվում է Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքը, ով այժմ կալանավորված է:

Աղբյուր` tvrain.ru

Թարգմ.` Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում կալանավորել են երկու զինյալներին, ովքեր խոցել էին ռուսաստանյան Սու-24 կործանիչը"

Leave a comment

Your email address will not be published.


*