Թուրքիայում հեղաշրջման իրականացման դեպքում գեներալ Օզթյուրքը պետք է ղեկավարեր երկիրը. Hurriyet

Թուրքիայում ռազմական հեղաշրջման կազմակերպիչները գործողությունների բարեհաջող ավարտի դեպքում պլանավորել էին երկրի նախագահ նշանակել ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Աքըն Օզթյուրքին, գրում է Hurriyet-ը` հղում անելով հետաքննության տվյալներին:

 

Թերթը նշում է, որ ապստամբների պլանները տապալվել են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի միջամտության պատճառով:

 

Հետաքննությունը նաև պարզել է, որ Հուլուսի Աքարը հեղաշրջման կայացման դեպքում կարող էր շարունակել իր պարտականությունների իրականացումը, իսկ նրա տեղակալի պաշտոնում պլանավորվում էր նշանակել գեներալ Մեյմեթ Դիշլիին:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում հեղաշրջման իրականացման դեպքում գեներալ Օզթյուրքը պետք է ղեկավարեր երկիրը. Hurriyet"

Leave a comment

Your email address will not be published.


*