Թուրքիայում հեղաշրջման փորձից ի վեր աշխատանքից ազատված կադրերի թիվն անցնում է 60.000-ը

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո մինչ օրս աշխատանքից ազատվել է տարբեր ոլորտների ավելի քան 60.000 աշխատակից: Այս ցուցակի մեջ չեն մտնում ԶՈՒ-ից հեռացված կադրերը:

Այս մասին գրում է թուրքական Resmi թերթը՝ երկրի ներքին գործերի նախարարության ներկայացրած տվյալներին հղումով։

Ըստ թերթի փոխանցած տվյալների՝ հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայում աշխատանքից ազատվել է անվտանգության համակարգի 7.899 աշխատակից, 323 ժանդարմ, առողջապահության ոլորտի 5.581, առափնյա անվտանգության ծառայության 8.777 աշխատակից, ԵՄ նախարարության 6.016, Արտաքին գործերի նախարարության 88, Սննդի, գյուղատնտեսության և անասնաբուծության նախարարության 1.379, Մշակույթի և զբոսաշրջության նախարարության 110, Կրթության նախարարության 28.163 աշխատակից, Բարձրագույն կրթության խորհրդի 2.346 և Կրոնական գործերով խորհրդի 519 անդամ:

Թերթը նշում է, որ այսքանով աշխատանքային կադրերի զտումները չեն ավարտվելու:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում հեղաշրջման փորձից ի վեր աշխատանքից ազատված կադրերի թիվն անցնում է 60.000-ը"

Leave a comment

Your email address will not be published.


*