Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել է 8 հազար ոստիկան

Թուրքիայում ռազմական հեղաշրջման իրականացման փորձից հետո հեռացվել է 8 հազար ոստիկան, հայտնում է Reuters-ը:

Ոստիկանները հեռացվել են մասնավորապես Ստամբուլում և Անկարայում:

Աղբյուրների տվյալներով՝ նրանց կասկածում են հեղաշրջման մասնակիցներին աջակցելու մեջ:

Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ:  Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:

Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել է 8 հազար ոստիկան"

Leave a comment

Your email address will not be published.


*