Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքով 81.494 մարդ զրկվել է պաշտոնից

Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքով 81.494 մարդ զրկվել է պաշտոնից:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Թուրքիայի վարչապես Բինալի Յըլդըրըմը:

«Բարդ է տարանջատել նրանց, ովքեր ուղիղ կապ չունեն ՖԵՏՕ-ի հետ: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում՝ այդ աշխատանքի ընթացքում սխալներ թույլ չտալու համար: Այդ կազմակերպությունը հաղորդակցության իր ցանցերն ունի, այն մոտ 50 հազար անդամ ունի»,- ասել Յըլդըրըմը:

Վարչապետը հայտնել է, որ տվյալ պահին Թուրքիայում «աշխատանքից մեկուսացվել են 76,5 հազար պետական ծառայողներ, հեռացվել՝ 4,8 հազար պաշտոնյաներ եւ մոտ 3 հազար զինծառայողներ»:

Անկարան կարծում է, որ 1999 թվականից մշտապես ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը եւ նրա «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությունը» (ՖԵՏՕ) պատասխանատվություն են կրում հեղաշրջման փորձի համար եւ մեծ թվով կողմնակիցներ ունեն երկրի պետական ապարատում եւ բիզնեսում: Դրա հետ կապված իշխանությունները տարբեր մակարդակներում զանգվածային զտումներ են կատարում:

Artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքով 81.494 մարդ զրկվել է պաշտոնից"

Leave a comment

Your email address will not be published.


*