Թուրքիայում ձերբակալվածների ցանկերը նախօրոք են պատրաստված եղել. եվրահանձնակատար

Թուրքիան չի պահպանում միջազգային իրավունքը՝ բռնաճնշումներ գործադրելով երկրում հեղաշրջման փորձից հետո, իսկ ձերբակալված մարդկանց ցուցակները նախապես են պատրաստված եղել: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը, գրում է РИА Новости-ն:

«Դա այն է, ինչից մենք վախենում էինք: Ես և (ԵՄ դիվանագիտության ղեկավար) Ֆեդերիկա Մոգերինին հեղաշրջումից հետո հայտարարել ենք, որ ակնկալում ենք, որ այն, ինչ կհաջորդի այդ իրադարձություններին, կհամապատասխանի իրավունքի գերակայության միջազգային ստանդարտներին: Մենք տեսնում ենք, որ դրանք չեն պահպանվում»,- ասել է նա:

«Այն, որ ցանկերն արդեն հասանելի էին իրադարձություններից հետո, ցույց է տալիս, որ դա պատրաստվել էր այդ պահն օգտագործելու համար»,- ասել է եվրահանձնակատարը:

Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ:  Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:

Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում ձերբակալվածների ցանկերը նախօրոք են պատրաստված եղել. եվրահանձնակատար"

Leave a comment

Your email address will not be published.


*