Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի վարչակարգը քննադատող լրագրող Ասլը Էրդողանը

Թուրքիայում այսօր ձերբակալվել է «Օզգյուր Գյունդեմ» («Ազատ օրակարգ») թերթի լրագրողներից Ասլը Էրդողանը: Նա մեղադրվում է ահաբեկչական խմբավորումների քարոզչության և անդամակցության համար, գրում է «Ջումհուրիյեթ» թերթի կայքը։

Ասլը Էրդողանը 1998թ.-ին իր գրական կարիերան սկսել է «Ռադիքալ» թերթից, այնուհետև 2011թ.-ին դարձել է «Օզգյուր Գյունդեմ»-ի սյունակագիր:

 

Իր ցուցմունքում նա նշել է, որ իր հոդվածները հիմնականում եղել են սոցիալական խնդիրների թեմաներով, և հերքել է իրեն ուղղված մեղադրանքը:
Նրա փաստաբանը հայտնել է, որ Ասլըն ունի լուրջ առողջական խնդիրներ և գտնվում է հետվիրահատական շրջանում, ինչի պատճառով բանտային վատ պայմանները կարող են վատ հետևանք ունենալ հայտնի լրագրողի համար:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում դատարանի որոշմամբ կասեցվել է թուրքական «Ազատ օրակարգ» թերթի գործունեությունը, որը մեղադրվել էր քրդամետ քարոզչություն իրականացնելու համար։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի վարչակարգը քննադատող լրագրող Ասլը Էրդողանը"

Leave a comment

Your email address will not be published.


*