Թուրքիան դատապարտել է Գերմանիայի սահմանադրական դատարանի` Էրդողանի վերաբերյալ կայացված վճիռը

Թուրքիան դատապարտել է Գերմանիայի սահմանադրական դատարանի կայացրած վճիռն առ այն, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արգելվում է տեսաձայնային կապի միջոցով դիմել Քյոլն քաղաքում հավաքված տասնյակ հազարավոր աջակիցներին:

Ինչպես նշում է The Guardian-ը, թուրքական իշխանությունները վերոհիշյալ դատավճիռն «անընդունելի» են որակել:

«Մեզ հետաքրքրում են իրական դրդապատճառները, թե ինչու Գերմանիայի իշխանությունները թույլ չտվեցին  նախագահին կապ հաստատել իր աջակիցների հետ: Եվ այս հարցով մենք գերմանական կողմից ակնկալում ենք լիարժեք բացատրություն»,-ասվում է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինի հայտարարությունում:

 

Պարբերականը մանրամասնում է, որ բազմահազարանոց հավաքը տեղի է  ունեցել լույս հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի տապալումից հետո:

 

Նշվում է, որ Քյոլնում Էրդողանի հավաք կազմակերպած աջակիցների թիվը հասել է 40.000-ի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիան դատապարտել է Գերմանիայի սահմանադրական դատարանի` Էրդողանի վերաբերյալ կայացված վճիռը"

Leave a comment

Your email address will not be published.


*