Թուրքիան երկրորդ տանկային շարասյունն է մտցրել Սիրիայի տարածք

Թուրքական զինված ուժերի երկրորդ տանկային շարասյունն է հատել սիրիական սահմանը:

Այս մասին, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:

Թերթը հայտնում է, որ չի բացառվում, որ Սիրիայում այսօր եւս կշարունակվեն Եփրատ գետի արեւմտյան ափը սիրիացի քրդերի վերահսկողությունից ազատելու ռազմական գործողությունները, որոնք Անկարան իրագործում է «Եփրատի վահան» անվան տակ:

Երեկ Թուրքիայի զինված ուժերի տանկային ստորաբաժումները, սիրիական Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկներից մաքրելու պատրվակով, միջազգային ուժերի կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ ձեռնամուխ են եղել Եփրատի աջ ափում սիրիացի քրդերի ստորաբաժանումների վերահսկողությունը վերացնելու ռազմական գործողություններին:

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Ջարաբլուս քաղաքն ամբողջությամբ անցել է թուրքական բանակի եւ սիրիական ընդդիմության վերահսկողության տակ:

Մանրամասները՝ artsakhpress.am կայքում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիան երկրորդ տանկային շարասյունն է մտցրել Սիրիայի տարածք"

Leave a comment

Your email address will not be published.


*