Թուրքիան զգուշացրել է Գերմանիային՝ զերծ մնալ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի ընդունումից

«Թուրքիան զգուշացրել է գերմանական Բունդեսթագին՝ զերծ մնալ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայերի մասսայական տեղահանությունները եւ կոտորածները որպես «ցեղասպանություն» բնորոշող հռչակագրի ընդունումից»,-տեղեկացնում է  Deutsche Welle-ն:

«Պատմական իրադարձությունների մասին դատելն ազգային խորհրդարանների իրավասության ներքո չի գտնվում:  Գենոցիդն իրավական հասկացություն է` սահմանված Ժնեւյան կոնվենցիայով: Քաղաքական գործիչների դեպքում բացառված չէ, որ նրանք կառաջնորդվեն քաղաքական եւ կրոնական դրդապատճառներով»,-հայտարարել է ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ղարսլիօղլուն:

Նա նշել է, որ Բունդեսթագի կողմից նման հռչակագրի ընդունումը չի նպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Թուրք դեսպանը կարեւոր է համարել, որ 2 ժողովուրդները համագործակցության եզրեր գտնեն:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիան զգուշացրել է Գերմանիային՝ զերծ մնալ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի ընդունումից"

Leave a comment

Your email address will not be published.


*