Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ արժեքավոր գործընկերը. Սթոլթենբերգ

Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը մեր արժեքավոր գործընկերը:

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ընդունված բանաձեւին:

Նա նկատել է, որ այս քվեարկությունը ՆԱՏՕ-ի ներգրավվածության շրջանակում չէ:

«Ես հույս ունեմ, որ մենք կտեսնենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացում, որքան հնարավոր է շուտ»,-ընդգծել է Սթոլթենբերգը՝ Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների հասանելիությանը վերաբերող միջոցառման ժամանակ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է հակամարտությունների կանխարգելմանը եւ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի կարեւորությունը:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիան մեր դաշնակիցն է, իսկ Հայաստանը՝ արժեքավոր գործընկերը. Սթոլթենբերգ"

Leave a comment

Your email address will not be published.


*