Թուրքիան ու Չինաստանն էներգետիկայի և ածխի արդյունահանման ոլորտներին վերաբերող նոր համաձայնագրեր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ձինփինը հանդիպում են ունեցել Չինաստանում մեկնարկող G20 գաթնաժողովի շրջանակում, հայտնում է «Միլլիյեթ»-ը։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են հիմնականում տնտեսական համագործակցության հեռանկարը:

Հանդիպման ընթացքում ստորագրվել են էներգետիկայի և ածխի արդյունահանման ոլորտներին վերաբերող նոր համաձայնագրեր:

Նշենք, որ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Հանչժոուում՝ «Նորարար, առողջ, փոխկապակցված, ներառական համաշխարհային տնտեսության կառուցում» թեմայով։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Թուրքիան ու Չինաստանն էներգետիկայի և ածխի արդյունահանման ոլորտներին վերաբերող նոր համաձայնագրեր են ստորագրել"

Leave a comment

Your email address will not be published.


*