Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը, սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է․ ՊՆ խոսնակ

Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։  ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։ Այս մասին ջեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 18 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 5 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 2300 զոհ, ավելի քան 4570 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը, սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է․ ՊՆ խոսնակ"

Leave a comment

Your email address will not be published.


*