Իմ անհագ երազ

Չէ՜, Նարեկ չեմ ես և կամ էլ

Քուչակ,

Չարենց կամ Սևակ և կամ էլ

Շիրազ,

Մարդ եմ հասարակ, մարդ

եմ, մարդածին,

Ունեցել եմ միշտ մի անհագ երազ:

 

Մանուկ օրերից ծնված

խոհերս,

Մտքեր-բառերս հանձնեցի

թղթին,

Անցքեր հիշեցի, հիշեցի

դեպքեր,

Որ սպասել են ծնվելու

հերթին:

 

Անցած գնացած օրերս եմ

հիշել,

Երազանքներս, մարդկանց

ամենքին,

Դրանով է , որ քիչ

հանդարտվել է,

Ցավացող սիրտս, իմ

պապակ հոգին:

 

Տողերս հանդարտ տաղեր են

դարձել,

Երգեր են դարձել, դարձել

հարազատ,

Ու դրանցով եմ խաղաղվել

կարծես,

Դարձել ուղղամիտ ու

դարձել ազատ:

 

Չէ՜, Նարեկ չեմ ես և կամ էլ

Քուչակ,

Չարենց կամ Սևակ և կամ էլ

Շիրազ,

Ուրախ եմ միայն, կյանքի

կոչեցի,

Քեզ նվիրական իմ անհագ

երազ:

2016թ.

Վարդան Գրիգորյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իմ անհագ երազ"

Leave a comment

Your email address will not be published.


*