Ինչպե՞ս խուսափել սթրեսից

Այսօր համարյա թե բոլորն էլ գիտեն և լսել են, թե ինչ է սթրեսը, սակայն շատերը պատկերացում չունեն դրա հետևանքների մասին և չգիտեն, թե ինչպես պայքարել դրա դեմ, չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում տվյալ պահին իրենց հետ, քանզի տեղեկացված չեն սթրեսային վիճակի նախանշաններից, և հայտնվելով նման վիճակում՝ ոմանք դիմում են հոգեբանի, հոգեթերապևտի, իսկ ոմանք էլ փորձում են ինքնուրույն դուրս գալ այդ հոգեվիճակից: Կարդալով և տեղեկանալով սթրեսի մասին` դուք կարող եք հայտնաբերել սթրեսն առաջացնող գործոնները և ամենակարևորը` կարող եք բարձրացնել ձեր նյարդահոգեբանական կայունությունը և գտնել սթրեսի ազդեցությունը թուլացնող ուղիները: Սթրեսներից խուսափելու համար անհրաժեշտ է տիրապետել մի շարք հոգեբանական մեթոդների, որոնք թույլ կտան ապրել ազատ, գիտակցված կյանքով, կօգնեն, որ ճիշտ գնահատեք իրավիճակը և կարողանաք հաղթահարել ձեր առջև կանգնած ցանկացած խոչընդոտ: Դրա համար կյանքում աշխատեք առաջնորդվել հետևյալ շատ հեշտ և պարզ սկզբունքներով:

Հարկավոր է`
Ապրել այսօրվա օրով և հաճույք ստանալ դրանից: Ինչո՞ւ թունավորել կյանքը ինչ-որ դուրս մղված իրադարձություններով, եթե այդ ժամանակահատվածում կարող է ամեն ինչ մի հազար անգամ փոխվել, օրինակ` վաղը մեզնից ամենքի գլխին կարող է մի քար ընկնի… ժամանակը սուղ է, հարկավոր է գնահատել և սիրել ամեն օրը, որը տրված է քեզ, քանզի չգիտես, թե վաղը ինչ է լինելու: Պետք չէ վարդագույն պլաններ գծել ապագայի համար, շատ կասկածելի է, որ այն կարող է ավելի լավը լինել, քան քո ներկան: Պետք է սովորել հաճույք ստանալ ամեն օրվանից, անել այն ամենը, ինչը ձեզ հաճելի է: Մոռացե´ք անցյալի անհաջողությունները, դադարե´ք անհանգստանալ ապագայով և առավելագույնս հաճույք ստացեք ներկայից: Իհարկե, սա չի նշանակում, որ պետք է հրաժարվեք ձեր կյանքի խելամիտ պլաններից: Բայց դա պետք է լինի խելամիտ և հանգիստ պլանավորում և ոչ թե անհանգստություն կամ վարդագույն երազներ:

Հաճախ ժպտացեք, խնայեք ձեր նյարդերը. հաղթանակը, միևնույն է, ձերն է լինելու:
Ընդունել մարդուն այնպես, ինչպես որ կա կամ հեռու մնալ նրանից: Մի´ նյարդայնացեք մարդկանց հետ շփվելուց, ինչ տիպի էլ, որ նրանք լինեն: Իսկ եթե հարկ է լինում շփվել ձեզ տհաճ մարդկանց հետ, ապա ուրախացեք, որ դուք նրանց նման չեք: Եվ միշտ հիշեք, որ ծանր բնավորություն ունեցող մարդիկ, ովքեր անընդհատ գտնվում են վեճերի, նյարդային պոռթկումների մեջ, շատ շուտ քայքայում են իրենց օրգանիզմը և վաղաժամ մահանում:
Փոխեք այն, ինչը հնարավոր է փոխել, իսկ ինչը հնարավոր չէ փոխել, ընդունեք որպես ճակատագիր: Կարելի է փորձել մտածել, այլ ոչ թե դոփել նույն տեղում, հուսահատվել, ընկճվել:

Աշխատեք կյանքը փոխել դեպի լավը:
Եթե առայժմ ոչինչ չի ստացվում և անհաջողության մեջ եք ընկել, դուք ինքներդ ձեզ ասեք. «Սա ճակատագիր է և առայժմ թող լինի այսպես, քանի որ կարող էր ավելի վատ լիներ»: Եթե իրավիճակը հնարավոր է փոխել, ապա մի՛ նյարդայնացեք, մտածեք և իրագործեք:
Գնահատե՛ք ինքներդ ձեզ և ուշադրություն  մի՛ դարձրեք ուրիշների կարծիքներին: Երբեմն մարդկանց անհանգստացնում է, թե ինչ կմտածեն ուրիշները իրենց մասին՝ դրանով թունավորելով իրենց կյանքը: Ոչ ոք չգիտի ձեր առավելությունների և թերությունների մասին ավելին, քան դուք ինքներդ: Ինչ-որ մեկը ձեզանից լավն է, դուք էլ ինչ-որ մեկից էք լավը. այդպես է կյանքը:

Երբեք չնեղանալ ճակատագրից և հիշել, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լիներ: Միշտ հիշե´ք, որ կան մարդիկ, որոնք ավելի վատ վիճակում են: Նրանցից շատերը նույնիսկ իրենց կյանքը կտային, որպեսզի հնարավորություն ունենային թեկուզ ձեր ապրած կյանքի ամենահասարակ օրերից որևէ մեկը իրենք ապրեին:

Ավելի շատ շփվեք հետաքրքիր մարդկանց հետ: Մի´ լռեք, խոսեք և շփվեք: Եթե ձեր մոտ ինչ-որ բան չի ստացվում, խորհրդակցեք նրանց հետ, հարցրեք, թե ինչպես են նրանք լուծում իրենց այս կամ այն խնդիրը:

Սովորեք պլանավորել սեփական կյանքը: Ժամանակը զուր չվատնելու համար պլանավորեք ձեր կյանքը, թե չէ դուք կզգաք, թե ինչպես է կյանքը անցնում, իսկ դուք, նրա հունի մեջ ընկած, լողում եք:
Կոնկրետ նպատակներ դրեք: Մտածեք և գտեք մեթոդներ, ճանապարհներ, լուծման ուղիներ և առանց ժամանակ վատնելու արագ անցեք դրանց իրականացմանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ինչպե՞ս խուսափել սթրեսից"

Leave a comment

Your email address will not be published.


*