Ինչպես դիմահարդարմամբ փոխել քթի ձևը

Քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր գոհ են իրենց քթի ձևից։ Վիճակագրության համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր երկրորդը կցանկանար փոխել իր արտաքիը, հատկապես՝ քթի ձևը։

Այդ իսկ պատճառով դիմահարդարման միջոցով քթի ձևի փոփոխությունը եղել և մնում է կանանց առաջնահերթ խնդիրներից մեկը։

1. Եթե ցանկանում եք փոքրացնել երկար քթը, ապա դրա ծայրին, վերին հատվածին և թևերին քսեք մեկ կամ երկու տոն ավելի մուգ կրեմ, քան հիմնականն է։ Կրեմը քսեք կետետով, ապա լավ տարածեք, որպեսզի դրանց և հիմնականի միջև տարբերակող գծեր չմնան։ Դիմահարդարման վերջում քթի ծայրը մի փոքր երանգավորեք։

2. Որպեսզի չափից դուրս լայն քիթն ավելի նեղ թվա, կողքերին քսեք մուգ տոնային կրեմ։ Վերջինս տարածեք թեթև շարժումներով՝ աչքերի անկյուններից դեպի ներքև՝ մինչև քթի թևերի կորությունը։ Հետևեք, որ տոնը նստի հավասարաչափ և գույնով չտարբերվի այտոսկրների շրջանում եղածից։

3. Կարճ և փոքրիկ քթի ուղղումը շատ պարզ է։ Քթի մեջքի ողջ երկայնքով հավասարաչափ քսեք հիմքից երկու տոն ավելի մուգ տոնային կրեմ կամ դիմափոշի։

4. Քիթը տեսողականորեն փոքրացնել հիմքի շրջանում (աչքերի մակարդակում) ձեզ կօգնի դրմակարդարման տակ եղած մուգ հիմքը։ Կրեմը քսեք կետիկներով (աչքերի ներքին անկյունների մոտ և վերին կոպի մոտ՝ անմիջապես աչքի անկյան շրջանում)։ Հիմքը մի չարաշահեք․ այն կարող եք քսել ոչ թե մատներով, այլ կոսմետիկական բամբակյա փայտիկով։ Այնուհետև լավ տարածեք կրեմը՝ ծածկելով քթի վերին մասը։ Բազային և ուղղող հիմքերի միջև սահմանը պետք է նկատելի չլինի, ուղղող դիմահարդարումը պետք է բնական տեսք ունենա։

5. Նույնիսկ քթի ծուռ միջնապատի պարագայում կարելի է շրջանցել պլաստիկ վիրահատությունը։ Ամբողջ կթին քսեք ոչ մեծ քանակությամբ մուգ տոնային կրեմ կամ դիմափոշի, որպեսզի այն իր վրա ուշադրություն չգրավի, իսկ այնուհետև շեշտադրում արեք աչքերի դիմահարդարման օգնությամբ։

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ինչպես դիմահարդարմամբ փոխել քթի ձևը"

Leave a comment

Your email address will not be published.


*