Ինչպես խուսափել աղիքային վարակներից. ՀՀ ԱՆ

Աղիքային վարակներից խուսափելու համար ՀՀ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • հետեւել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց  եւ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
  • պատահական վայրերում չսնվել,
  • չօգտագործել ժամկետանց, ոչ պատշաճ սառնարանային պայմաններում պահվող, բավարար ջերմային մշակման չենթարկված սննդամթերք,
  • սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող, մաքուր ջրով,
  • խուսափել կրեմային հրուշակեղեն, խառը, ոչ ճիշտ պահպանված աղցաններ օգտագործելուց,
  • չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արեւի ճառագայթների եւ մթնոլորտային տեղումների, ինչպես նաեւ փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող, պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ,  տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ,  ըմպելիքներ եւ հյութեր,
  • սննդամթերքը պահել փակ տարողություններում եւ պատշաճ ջերմային պայմաններում,
  • առանձնացնել հում սննդամթերքը  եփածից, սնունդը լավ եփել կամ տապակել։
  • Հորդորում ենք աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատների դեպքում դիմել բժշկական օգնության:
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ինչպես խուսափել աղիքային վարակներից. ՀՀ ԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*