Ինֆարկտի 7 նախանշանները

Կա՞ն արդյոք նախանշաններ, որոնք մեզ նախապես զգուշացնում են մոտեցող վտանգի մասին: Բազմաթիվ ուսումնասիրություններից հետո գիտնականները պարզել են, թե ինչ ազդակներ կարող է սիրտն ուղարկել մեզ ինֆարկտից մի քանի ամիս կամ նույնիսկ 1 տարի առաջ: Սրտաբանները նշում են, որ սիրտը սնվում է իր զարկերակների միջոցով և համարվում է ամենամեծ մկանը և երբ այդ մկանը խնդիրներ է ունենում, դրանք անդրադառնում են մյուս օրգանների վրա: Գոյություն ունեցող 7 նախանշանները հուշում են, որ հետազոտման կարիք ունեք: Եթե դրանցից երկուսը միաժամանակ նկատել եք, ապա դա նշանակում է, որ անհապաղ պետք է դիմեք մասնագետի և հետազոտվեք:

Յոթ նախանշաններն են՝

1.Սեռական ֆունկցիայի խանգարում
2.Շնչառության կանգ քնած ժամանակ և յուրաքանչյուր խնդիր, որ կապված է շնչառական համակարգի հետ
3.Լինդերի այտուցվածություն, ցավ և արյունահոսություն
4.Ոտքերի այտուցվածություն
5.Սրտի առիթմիա
6.Ցավ ուսերի և կրծքի շրջանում
7.Շնչելու ժամանակ բարդություններ կամ հևոց

Բացի այդ նախաինֆարկտային վիճակում մարդու մոտ առաջանում է խիստ լարվածություն, դեպրեսիա և մոտակա մահվան զգացողություն: Ուղեկցվող ցավերը հատկապես սաստկանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Դրանք դրանք կարող են լինել ծակող, կտրող և բութ: Հետզհետե ցավերը ավելի հաճախ եկ կրկնվում և տևողությունը երկարում է մինչև 30 րոպե: Նման ախտանիշների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

96

 

0

Vkontakte

1

 

0

Google +

0

Blogger

8
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ինֆարկտի 7 նախանշանները"

Leave a comment

Your email address will not be published.


*