Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հորդորեց շնորհակալություն հայտնել Իշխան Զաքարյանին երկարամյա աշխատանքի համար:

Նշենք, որ Իշխան Զաքարյանը ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավարն է:

Իշխան Զաքարյանի հրաժարականի տեքստում նշվվում է.

Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ հրաժարական տալով ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնից:

Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Վերահսկիչ Պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ եւ հետեւողական աշխատանքի համար: Շնորհակալ եմ բոլոր այն կառույցներից եւ գործիչներից, ում հետ այս ընթացքում աշխատել եմ որպես Վերահսկիչ Պալատի նախագահ:

Այս տարիներին ես ձեռք եմ բերել արժանավոր աշխատանքային ընկերներ, որոնց հետ, վստահ եմ, մեր մարդկային ջերմ հարաբերությունները շարունակվելու են:

Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական եւ քաղաքական պարտքն է:

Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ եւ արդար ընտրությամբ յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար:

Ես հավատում եմ մեր ժողովրդի հաղթանակին:

Հարգանքով՝ Իշխան Զաքարյան»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել"

Leave a comment

Your email address will not be published.


*