ԻՊ-ն արդեն չի կարողանա առաջխաղացում գրանցել Իրաքում, բայց «քնած օջախները» մնում են. Իրաքի փոխնախագահ

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներն արդեն չեն կարողանա առաջխաղացում գրանցել կամ տարածքներ գրավել Իրաքում, բայց նրանց «քնած օջախները» մնում են քաղաքներում, այդ թվում Բաղդադում: Այդ մասին հայտարարել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ-Մալիքին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

««Քնած օջախներ» կան Բաղդադում, ժամանակ առ ժամանակ նրանք գործողություններ են ձեռնարկում և պայթյուններ են կազմակերպում, ինչպես Քերբելում և Քարադա թաղամասում: Ռազմական տեսանկյունից անհանգստանալու կարիք չկա՝ ԻՊ-ը չի կարող առաջխաղացում գրանցել կամ տարածքներ գրավել, նրանք չեն կարողանա մնալ իրենց կողմից գրաված շրջաններում, իսկ անվտանգության տեսանկյունից դեռևս կան քնած օջախներ և «միայնակ գայլեր», որոնց օգնությամբ գործում է ԻՊ-ը»,- հայտարարել է ալ-Մալիքին:

Նրա խոսքերով՝ «ընդհանուր առմամբ երկրում եղել է ավելի քան երեք կամ մինչև հինգ հազար գրոհային»:

«Մենք ոչնչացրել ենք երկու-երեք հազարին, մնացածները՝ կամ քնած օջախներում են, կամ փախել են փախստականների հետ»,- հավելել է ալ-Մալիքին:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին անցած շաբաթ պաշտոնապես հայտարարել է Մոսուլում ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԻՊ-ն արդեն չի կարողանա առաջխաղացում գրանցել Իրաքում, բայց «քնած օջախները» մնում են. Իրաքի փոխնախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*